«Թուրքիայի ու Լիբիայի միջև կնքված պայմանագիրը սպառնալիք չէ այլ երկրների համար».Թուրքիայի ՊՆ |ermenihaber.am|
11:21 - 09 դեկտեմբերի, 2019

«Թուրքիայի ու Լիբիայի միջև կնքված պայմանագիրը սպառնալիք չէ այլ երկրների համար».Թուրքիայի ՊՆ |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի ու Լիբիայի միջև կնքված ծովային պայմանագիրը սպառնալիք չէ այլ երկրների համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ անդրադառնալով նշյալ պայմանագրի վերաբերյալ Հունաստանի հակազդեցությանը:

«Սա երկրների իրավունքների ոտնահարում չէ: Սա 2 ինքնիշխան պետությունների իրավունքների շրջանակներում ստորագրված համաձայնության հուշագիր է»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Աքարը նշել է, որ իրենք շարունակելու են վճռականորեն պաշտպանել իրենց իրավունքներն ու շահերը Էգեյան ծովում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում ու Կիպրոսում:

Նշենք, որ Թուրքիայի և Լիբիայի միջև Միջերկրական ծովի տարածքում գազի որոնողական և հորատման աշխատանքների շուրջ ձեռք բերված համաձայնությունը պատճառ է դարձել Հունաստանի և Լիբիայի, ինչպես նաև Հունաստանի ու Թուրքիայի միջև լարվածության աճի։

Փաստացիորեն Թուրքիայի ու Լիբիայի ծովային սահմանները որոշող ու միաժամանակ այդ սահմաններում 2 երկրներին տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունք տվող երկկողմանի համաձայնագրում ներառված ջրային տարածքն անցնում է անմիջապես հունական կղզիների կողքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել