Ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Խարկովին
 |hetq.am|
13:21 - 24 հուլիսի, 2024

Ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Խարկովին |hetq.am|

hetq.am: Ռուսական զորքերը հուլիսի 24-ի առավոտյան հրթիռային հարվածներ են հասցրել Խարկովին։ Այդ մասին հայտնել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։ 

Առաջին հարվածը հասցվել է արդյունաբերական գոտուն, երկրորդը՝ մասնավոր հատվածին։ Բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Հայտնի է 1 զոհի մասին, որը խաղաղ բնակիչ է։

Նախնական տվյալներով՝ հարվածները հասցվել է С-300-ի հրթիռներից։

Բացի այդ, Խարկովի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ հարվածի տակ է հայտնվել նաև Լեսնոյե գյուղերը։ Դրոնի հարձակման հետևանքով այրվել է ձիանոցի շենքը։ Վիրավորվել է 41 և 18 տարեկան երկու տղամարդ։

Սինեգուբովը հավելել էր, որ Խարկովի Նեմիշլյանսկի շրջանում հրթիռակոծման հետևանքով վնասվել է նաև արդյունաբերական մեկ շենք, սեփական մեկ տուն և 5 ավտոմեքենա։

Լուսանկարը՝ Օլեգ Սինեգուբովի տելեգրամյան ալիքից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել