Ադրբեջանը հայտարարել է Ռուսաստանում և այլ հարթակներում Հայաստանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին |shantnews.am|

shantnews.am: Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցություններին Ռուսաստանում և այլ վայրերում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով կողմերի հանդիպում կազմակերպելու Մոսկվայի պատրաստակամությունը։

«Ադրբեջանական կողմը միշտ պատրաստ է եղել բանակցությունների հայկական կողմի հետ Ռուսաստանում և այլ հարթակներում»,- ասել է Հաջիզադեն։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 24-ին կայացած ճեպազրույցում ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և կստեղծի նրանց համար «ամենահարմար պայմանները»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն