Աջափնյակի մետրոյի նախագիծը պատրաստ է, այս պահի դրությամբ անցնում է պարզ փորձաքննության փուլը, հետո պետք է անցնի համալիր փորձաքննություն, դա որոշակի ժամանակ է տևում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մենք արդեն մեկ քննարկում ոնենցել ենք ներդրումային կոմիտեում կառավարության շենքում վարչապետի մասնակցությամբ; Ակնկալվում է ևս մեկ քննարկում ունենալ դրա վերաբերյալ, ֆինանսական միջոցների հատկացման, որովհետև բավականին մեծ ծրագիր է, և քաղաքապետարանն անընդհատ կառուցման ծրագիրն առաջ է տանում հետևողականորեն»,- ասաց Ավինյանը։
Խոսելով կառուցման աշխատանքների մեկնարկի մասին՝ նա նշեց, որ այն կախված է փորձաքննությունների փուլից․ «Որովհետև որոշակի հարցեր և դժվարություններ են առաջացել, բայց վստահ եմ՝ դրանք բոլորը հաղթահարելի են․ «Երկրորդ կարևոր հարցն էլ ֆինանսավորման հարցն է, որի որոշումից հետո արդեն․․․»։
«Մենք դեռ ունենք պարզ փորձաքննության ավարտման, հետո համալիր փորձաքննության ավարտման փուլը, որից հետո նոր կարող ենք հայտարարել շինարարության մրցույթ»,- ասաց Ավինյանը։
comment.count (0)