Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 23-ին լույս 24-ի գիշերը՝ ժամը 03։30-ին, երկրի սահմանապահ ծառայողները նկատել են 2 անձի, որոնք փորձել են Իրանից ապօրինի մուտք գործել Ադրբեջան։
Ըստ հաղորդագրության՝ սահմանն անցնել փորձող քաղաքացիները չեն ենթարկվել սահմանապահների օրինական հրահանգներին և զինված դիմադրություն են ցուցաբերել, հետո կարողացել են հետ փախչել։
Զինված միջադեպի արդյունքում թեթև վնասվածք է ստացել 2 սահմանապահ։
Հաղորդագրության մեջ նշվում է՝ սահմանապահների կողմից զենքի կիրառման արդյունքում սահմանախախտներից մեկը սպանվել է։ Տարածքի զննությամբ հայտնաբերվել է 10 կիլոգրամ 882 գրամ ընդհանուր քաշով թմրանյութ, սահմանախախտներին պատկանող գիշերային տեսողության սարք, 12 մմ տրամաչափի հրացան, պարկուճներ։
Նշվում է, որ դեպքի վայրում տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի և Իրանի սահմանապահ ներկայացուցիչների միջև։ Ներկայումս դատախազության աշխատակիցների հետ համատեղ իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
comment.count (0)