Էրդողանը հայտնել է, որ Պուտինը Թուրքիա կայցելի հունվարի 8-ին |ermenihaber.am|
08:30 - 10 դեկտեմբերի, 2019

Էրդողանը հայտնել է, որ Պուտինը Թուրքիա կայցելի հունվարի 8-ին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ hայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիա կատարելիք այցի ժամկետները:

Էրդողանը նշել է, որ Պուտինը 2020թ. հունվարի 8-ին մեկնելու է Ստամբուլ, որտեղ կմասնակցի «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությանը:


Լրագրողի «Լիբիայի հարցում ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանը» հարցին ի պատասխան, Էրդողանը նշել է, որ այդ թեմայի շուրջ այս շաբաթ ցանկանում է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ:

Թուրքիայի նախագահի խոսքով` քանի դեռ Լիբիայի հարցը «նոր սիրիական խնդրի» չի վերածվել, ցանկանում է Ռուսաստանի հետ քննարկել Լիբիայի ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի հարցը:

Նշենք, որ Լիբիայում 8 տարի է` երկիշխանությունը է: Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունն ունի Արևմուտքի աջակցությունը, իսկ Հաֆթարի բանակը` Ռուսաստանի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել