Վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանության կողմի բողոքն ու Սամվել Վարդանյանի տնային կալանքը փոխել է վարչական հսկողության:
Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանության կողմի բողոքն ու Սամվել Վարդանյանի տնային կալանքը փոխել է վարչական հսկողության (գործով անցնող անձանց հետ շփում չունենալու պայմանով)։
Ուժի մեջ են նաև 7 մլն դրամի չափով գրավն ու բացակայելու արգելքը։ Սամվելի անազատությունը տևեց ուղիղ 100 օր»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղային ավտոմեքենայում վիճաբանության էր եղել: Միջադեպի մասնակիցներից Սամվել Վարդանյանին նույն օրը ձերբակալել էին և կեսգիշերին քննչական վարչությունից տեղափոխել ձերբակալվածների պահման վայր:
Ապրիլի 18–ին Սամվել Վարդանյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշեց կիրառել տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ խափանման միջոցները։
comment.count (0)