Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ղեկավարները խորհրդակցություն են անցկացրել
15:47 - 26 հուլիսի, 2024

Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ղեկավարները խորհրդակցություն են անցկացրել

Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ղեկավարները խորհրդակցություն են անցկացրել: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցակցրել աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ղեկավարների հետ։

Մասնակցել են Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Գյումրու և Սյունիքի (առցանց) ստորաբաժանումների ղեկավարները։ 

Անահիտ Մանասյանը նշել է, որ մարզերում կառույցի ակտիվ գործունեությունը չափազանց կարևոր է։ Այս համատեքստում հատուկ ընդգծվել է, որ մարզային ստորաբաժանումները պետք է ակտիվ աշխատանքներ տանեն, այդ թվում՝ իրականացնելով իրազեկման տարբեր միջոցառումներ։ Կարևորվել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության ընդլայնումը։ 

Ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են իրենց մարզերում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները։ Քննարկվել են նաև աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանն առնչվող մի շարք հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել