Փարիզում մեկնարկել է ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Մարզիկների շքերթը տեղի կունենա Սեն գետի վրա։ Առաջին անգամ Խաղերի բացումը անցկացվում է ոչ թե ստադիոնում, այլ Սեն գետում՝ նավակների վրա։
206 երկրների մարզիկները նավերով անցնում են գետի վրայով։ Հայաստանի դրոշակակիրներն են բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը։
Միջոցառմանը մասնակցում է 10,5 հազար մարզիկ։
comment.count (0)