armenpress.am: Գյումրին ու Վանաձորն առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով․ Քաղաքները կունենան հինգական էլեկտրական ավտոբուսներ։ Այս մասին նշվեց «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի ավարտի մամուլի ասուլիս ընթացքում։ Ասուլիսին ներկայացվեցին 2021-24թթ․ ծրագրի շրջանակում իրականացված գործողություններն ու ձեռքբերումները։
Ծրագրի շնորհիվ Վանաձորի և Գյումրու համայնքապետարաններն արդեն ունեն քաղաքականություն և ընթացակարգեր, որոնք նպաստում են կայուն և նորարարական քաղաքաշինությանը, թափոնների վերամշակմանը և «կանաչ» հասարակական տրանսպորտին։ Համայնքներում կգործի էկոլոգիապես մաքուր հանրային տրանսպորտ՝ տոմսերի էլեկտրոնային վավերացման համակարգերով, շուտով կգործեն պլաստիկի վերամշակման հոսքագծեր, որոնք արտադրելու են շինարարական նյութեր՝ հանրային տարածքների բարեկարգման համար, իսկ համայնքապետարանները ձևավորել են քաղաքաշինության պլանավորման, աղբի վերամշակման և հանրային տրանսպորտի ոլորտներում նոր գործիքների կառավարման տեխնիկական հմտություններ։
Նշվեց, որ ծրագրի շնորհիվ Վանաձոր և Գյումրի քաղաքները հնարավորություն ունեցան ստեղծելու «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր», որոնք ունեն կենսական նշանակություն քաղաքաշինության ոլորտում։ Տվյալների պահպանման և կառավարման ընդհանուր համակարգի միջոցով քաղաքային կառավարման կառույցներին հասանելի է ենթակառուցվածքների, կոմունալ համակարգերի, կապի ցանցերի, տարածական պլանավորման, շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ անհրաժեշտ ցանկացած տեղեկատվություն՝ որակյալ որոշումներ կայացնելու համար։
Ծրագրի շրջանակներում, հանրության տարբեր խմբերի հետ իրականացվել են բնապահպանական վարքագծի փոփոխության և իրազեկման արշավներ, անցկացվել են վերապատրաստումներ՝ ուսուցիչների և հանրային ծառայողների կարողությունների զարգացման։ Վանաձոր ու Գյումրի քաղաքներն իրենց փորձը կփոխանցեն հարակից համայնքներին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)