Սենա գետում եռամարտիկների լողալը չեղյալ է հայտարարվել ջրի վատ որակի պատճառով |tert.am|
14:46 - 28 հուլիսի, 2024

Սենա գետում եռամարտիկների լողալը չեղյալ է հայտարարվել ջրի վատ որակի պատճառով |tert.am|

tert.am: Օլիմպիադա-2024-ում եռամարտիկների առաջին մարզումային լողը չեղարկվել է Սենայի ջրի վատ որակի պատճառով։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Կազմկոմիտեն նշում է, որ ջրի որակը վատացել է վերջին մի քանի օրերին տեղացած անձրևների պատճառով:

Կազմակերպիչները վստահ են, որ եռամարտի մրցումները կանցկացվեն ըստ պլանի հուլիսի 30-ին և 31-ին:

Հուլիսին ավելի վաղ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն լողացել էր Սենայում ՝ ապացուցելու համար, որ մայրաքաղաքի գետում անվտանգ է մրցումներ անցկացնել:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել