Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես մտել է Լեռնային Ղարաբաղ, Լիբիա․ Էրդողան
08:34 - 29 հուլիսի, 2024

Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես մտել է Լեռնային Ղարաբաղ, Լիբիա․ Էրդողան

Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես մտել է Լեռնային Ղարաբաղ, Լիբիա: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռիզե նահանգի իշխող կուսակցության շտաբում կայացած հանդիպման ժամանակ։

«Մենք պետք է շատ ուժեղ լինենք, որպեսզի Իսրայելը չկարողանա անհեթեթ բաներ անել Պաղեստինում։ Ինչպես մտանք Ղարաբաղ, մտանք Լիբիա, այդպես էլ կանենք նրանց (Իսրայելի-խմբ․) հետ։ Չանելու համար ոչինչ չկա։ Պարզապես շատ ուժեղ լինենք, որպեսզի այդ քայլերը անենք»,- հայտարարել է Էրդողանը։ 

Էրդողանի հայտարարությունից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն ևս հայտարարություն է տարածել՝ նշելով, թե «ինչպես եղել է ցեղասպան Հիտլերի վերջը, այդպես էլ կլինի ցեղասպան Նեթանյահուի վերջը»։ 

«Ինչպես պատասխանատվության ենթարկվեցին ցեղասպան նացիստները, այնպես էլ պատասխան կտան պաղեստինցիներին ոչնչացնել ցանկացողները։ Մարդկությունը կկանգնի պաղեստինցիների կողքին։ Պաղեստինցիներին չեք կարող ոչնչացնել»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի X-ի էջում արված գրառման մեջ։ 

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը իր էջում տարածել է ԱԳՆ-ի թվիթը՝ հավելելով․
«Մեր նախագահը մարդկության խղճի ձայնը դարձավ։ Այդ արդար ձայնը ճնշել ցանկացող միջազգային սիոնիստական շրջանակները և հատկապես Իսրայելը, մեծ տագնապի մեջ են։ ցողների համար նույն կերպ կավարտվի»,- նշված է Հաքան Ֆիդանի գրառման մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել