Արմեն Քոլոյանն ընտրվեց Հանրային ռադիոյի տնօրեն
 |factor.am|
14:00 - 29 հուլիսի, 2024

Արմեն Քոլոյանն ընտրվեց Հանրային ռադիոյի տնօրեն |factor.am|

factor.am: Հանրային ռադիոյի տնօրեն ընտրվեց Արմեն Քոլոյանը։ Քիչ առաջ նման որոշում է կայացրել Հանրային հեռարձակողի խորհուրդը` հրավիրված նիստի ժամանակ։

Նշենք, որ Արմեն Քոլոյանն «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից է։ Նա ստացել է հինգ ձայն։

Նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը զրո ձայն է ստացել։

Հիշեցնենք, որ Հանրային ռադիոյի նախկին  գործադիր տնօրենԳարեգին Խումարյանը ամիսներ առաջ հայտարարություն էր տարածել՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրատվամիջոցին տված հարցազրույցի հետ:  «Հանրային ռադիոյի այս տաղավարում հունվարի 31-ին տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր։ Մեղավորը ես եմ։ Հարգելի գործընկերս՝ Բարեղամ Ղուկասյանը, բացառիկ մասնագետ է, բայց նեղ ուղղվածության՝ լուրերի հաղորդավար է»,- գրել էր Խումարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել