Փոքր Վեդու մանկապարտեզում երեխային ծեծելու համար ձերբակալված դաստիարակն ազատ է արձակվել
 |1lurer.am|
21:21 - 29 հուլիսի, 2024

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխային ծեծելու համար ձերբակալված դաստիարակն ազատ է արձակվել |1lurer.am|

1lurer.am: Փոքր Վեդու մանկապարտեզում երեխային ծեծելու համար ձերբակալված դաստիարակն ազատ է արձակվել: Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՆԳՆ-ից։

Դաստիարակը ձերբակալվել էր սոցցանցում աղմկահարույց տեսանյութի հրապարակումից հետո և մեղադրվում է անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու համար:

Ավելի վաղ ՔԿ խոսնակը տեղեկացրել էր,որ Փոքր Վեդիի «Զարթոնք» մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ուժեղ ցավ կամ ֆիզիկական ուժեղ տառապանք պատճառելը։ ՔԿ խոսնակը նաև փոխանցել էր, որ երեխայի մայրը ճանաչվել է տուժողի օրինական ներկայացուցիչ, նա և տնօրենը հարցաքննվել են։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել