Ղարաբաղի կորստից հետո ՀՀ բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ ՌԴ-ից․ մենք դիվեսիֆիկացման պայմաններ ենք ստեղծում․ Ջեյմս Օ՛Բրայեն |factor.am|
14:31 - 31 հուլիսի, 2024

Ղարաբաղի կորստից հետո ՀՀ բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ ՌԴ-ից․ մենք դիվեսիֆիկացման պայմաններ ենք ստեղծում․ Ջեյմս Օ՛Բրայեն |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մի քանի ամիս առաջ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ստեղծեն նոր հարթակ՝ օգնելու Հայաստանին նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից։

Այս մասին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Եվրոպայի ապագայի» վերաբերյալ լսումների ժամանակ նշել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ  Ջեյմս Օ՛Բրայենը՝ պատախանելով Հայաստանի վերաբերյալ հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինի հարցերին։

«Հայաստանը գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից էներգետիկ և տնտեսական առումներով: Մենք պետք է դիվերսիֆիկացնենք սա։ Կա նաև սահմանների անվտանգության խնդիրը: Վարչապետ Փաշինյանի համարձակ քայլերը թույլ են տալիս Հայաստանին հեռանալ Ռուսաստանից։ ՌԴ-ն երաշխավորել է Հայաստանի անվտանգությունը 2020 թվականի Ադրբեջանի հետ պատերազմից հետո և դրանից առաջ, դա  ձախողվեց»,- ասել է Օ՛Բրայենը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը երես է թեքել Հայաստանից, իսկ Ադրբեջանը հետ է վերցրել Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները։

«Սա հանգեցրել է  լուրջ իրավիճակի, երբ ՀՀ բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից։ Այսպիսով, մենք դրա համար պայմաններ ենք ստեղծում։ Նշանակալի է շաբաթվա վերջին այն, որ մի քանի հազար ռուս ԱԴԾ զինվորներ պետք է հեռանան Հայաստանից, և այս հարցն իսկապես կարևոր է մի շարք պատճառներով։ Նրանք միջազգային օդանավակայանի սահմանապահներ են, այդտեղ նաև պատերազմից ի վեր մաքսանենգություն է տեղի ունենում։ Մենք կստեսնենք՝ արդյո՞ք Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխան ցանկությունները, որպեսզի կարողանա կառուցել այն հարաբերությունները, որոնք ցանկանում է Հայաստանը»,- ասել է Պետքարտուղարության պաշտոնյան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել