Ռուսաստանը «Զվարթնոց» օդային անցակետում Հայաստանին է փոխանցել պետական ​​սահմանի պահպանությունը
 |news.am|
17:16 - 31 հուլիսի, 2024

Ռուսաստանը «Զվարթնոց» օդային անցակետում Հայաստանին է փոխանցել պետական ​​սահմանի պահպանությունը |news.am|

news.am: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում այսօր՝ հուլիսի 31-ին, տեղի է ունեցել «Զվարթնոց» օդային անցակետում պետական ​​սահմանի պահպանությունը հայկական կողմին հանձնելու մասին արձանագրության ստորագրումը։

Արձանագրությունը ստորագրել են Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը և Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին։

Արձանագրությունում նշվում է, որ «Հայկական կողմը շնորհակալություն է հայտնում ռուսական կողմին «Զվարթնոց» օդային անցակետում սահմանային հսկողություն ապահովելու երկարաժամկետ համատեղ ծառայության համար և նշում է, որ ռուսական կողմի նկատմամբ որևէ պահանջ չունի»։



 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել