Լոռու մարզ այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հուլիսի 31-ին Լոռու մարզային վարչությունում հանդիպում է ունեցել մարզի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՆԳ նախարարության ղեկավարության ներկայացուցիչներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, քաղաքացիների բարձրացրած հարցերը վերաբերել են ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարին, համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման, ապօրինի ծառահատման և ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերին։
Քաղաքացիները հարցեր են ուղղել նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ Պարեկային ծառայության գործառույթների վերաբերյալ։ Դրանք վերաբերել են կոնկրետ քաղաքներում և ճանապարհներին երթևեկության կանոնների խախտումներին, ինչպես նաև բակերում պարեկների կողմից առավել ակտիվ ծառայության իրականացման հարցերին։
Ըստ աղբյուրի՝ հնչել են նաև ՆԳ նախարարության իրավասության շրջանակից դուրս հարցեր, որոնք ուղղորդվել են ըստ ենթակայության։
Բարձրացված բոլոր հարցերը քննարկման առարկա են դարձել. տրվել են հստակ պատասխաններ ու պարզաբանումներ:
Նշվում ՝, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Լոռու մարզային վարչության ղեկավար կազմին հանձնարարել է ուսումնասիրել վեր հանված խնդիրները, պատշաճ լուծում տալ հարցերին։
ՀՀ ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ քաղաքացիների հետ հանդիպումները շարունակական են լինելու:
comment.count (0)