azatutyun.am: ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Յոավ Գալանտն այսօր հեռախոսազրույց են ունեցել։
Լլոյդ Օսթինը հավաստիացրել է, որ Իսրայելի և «Հզոբալա» խմբավորման միջև լարվածության պայմաններում Միացյալ Նահանգները անվտանգության ոլորտում կշարունակի աջակցությունը Իսրայելին։
Հիշեցնենք, որ Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն, որը այնտեղ էր գտնվել՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը։
Իրանն ու ՀԱՄԱՍ-ը Հանիեի սպանության համար մեղադրել են Իսրայելին։ Իրանի ԱԳՆ-ից նաև հայտարարել են, որ ԱՄՆ-ն ևս մեղսակից է, մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ասել է, որ Միացյալ Նահանգներն առնչություն չունի Հանիեի սպանության հետ և ոչ էլ տեղեկացված է եղել այդ մասին։
comment.count (0)