Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Հայաստանի հետ սահմանի բացումը հնարավոր է համարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման դեպքում։
Հարցին, թե ինչպիսի պայմանների դեպքում սահմանը կբացվի, Հաքան Ֆիդանը պատասխանել է.
«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցային գործընթացը շարունակվում է։ Դրա դրական արդյունքի դեպքում մենք պետք է մեր սցենարը ունենանք։ Այս պահին տարվող աշխատանքները այդ ուղղությամբ են։ Եթե այն [հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը-խմբ.] ամբողաջցվի, ապա դրական սցենարը գործի կդնենք, այսինքն՝ սահմանը կարող ենք բացել»,- թուրքական Sabah-ին տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել։
Ըստ հաղորդագրության՝ կողմերը վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։
comment.count (0)