ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել ջանքեր գործադրել՝ կանխելու Մերձավոր Արևելքում տարածաշրջանային պատերազմը
12:49 - 01 օգոստոսի, 2024

ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել ջանքեր գործադրել՝ կանխելու Մերձավոր Արևելքում տարածաշրջանային պատերազմը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է անցկացրել՝ կապված Թեհրանում ՀԱՄԱՍ-ի ղեկավարի սպանության հետ։ 

Aljazeera-ի հաղորդմամբ՝ ԱԽ-ի անդամ երկրները կոչ են արել միջազգային ջանքեր և ճնշում գործադրել կողմերի վրա՝ կանխելու Մերձավոր Արևելքում տարածաշրջանային պատերազմը:

Նիստում Պաղեստինի ներկայացուցիչը հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը պետք է թույլ չտա, որ Իսրայելը Մերձավոր Արևելքը ներքաշի «անդունդը»։

Իրանի ներկայացուցիչը ասել է, որ Թեհրանը ցուցաբերել է առավելագույն զսպվածություն, սակայն պահում է իր իրավունքը՝ վճռական պատասխան տալու Հանիեի սպանության համար։

Չինաստանի, Ռուսաստանի ներկայացուցիչները դատապարտել են Հանիեի սպանությունը: 

ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան բարձրաձայնել են, որ Իրանը աջակցում է տարածաշրջանը ապակայունացնող դերակատարների։ 

Հիշեցնենք, որ Իսմայիլ Հանեին հուլիսի 31-ին սպանվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, որտեղ նախօրեին մասնակցել է Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը։

Իրանն ու Համասը Հանեի սպանության մեջ մեղադրում են Իսրայելին։

Խամենեին խոստացել է վրեժ լուծել այդ սպանության համար: Ըստ New York Times-ի, նա հրաման է արձակել «ուղղակիորեն հարվածել Իսրայելին»։

Իսրայելը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է իր մասնակցությունը սպանությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել