Բաքուն միջազգային հանրությունից արդյունավետ միջոցներ է պահանջում «ականների սպառնալիքը» վերացնելու համար

Բաքուն միջազգային հանրությունից արդյունավետ միջոցներ է պահանջում «ականների սպառնալիքը» վերացնելու համար։

Ադրբեջանի արտգործնախարարության համապատասխան հայտարարությունը հաջորդում է երկրի իրավապահ մարմինների հաղորդագրութանը, որի համաձայն Ղազախի շրջանում չորս մարդ է վնասվածքներ ստացել ականի պայթյունի հետևանքով։

Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ պայթյունը տեղի է ունեցել ապրիլին Հայաստանի կողմից Բաքվի վերահսկողությանը հանձնված գյուղերից մեկում՝ Ղըզլհաջիլիում։

«Ականներից տուժածների աճող թիվն անհրաժեշտ է դարձնում միջազգային հանրության կողմից արդյունավետ գործողությունների ձեռնարկումը՝ այդ սպառնալիքը վերացնելու համար», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը ականների արգելման մասին միջազգային կոնվենցիաներին չեն միացել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով