Իսրայելում կանխատեսում են Իրանի պատասխան հարվածի հավանական ամսաթիվը |factor.am|
17:10 - 04 օգոստոսի, 2024

Իսրայելում կանխատեսում են Իրանի պատասխան հարվածի հավանական ամսաթիվը |factor.am|

factor.am: Օգոստոսի 12-13-ին՝ հրեա ժողովրդի ազգային սգո օրը (Երուսաղեմի առաջին և երկրորդ տաճարների ոչնչացման օրը),  Իրանը ծրագրում է հարձակվել Իսրայելի վրա․ գրում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Sky News Arabiya-ի աղբյուրները: 

«Ըստ առկա տեղեկությունների, իրանական հարձակումը կհամակարգվի Լիբանանում գործող շիական «Հեզբոլլահի» հետ, որը աջակցում է Իրանին»,- գրում է հրատարակությունը։

Աղբյուրի համաձայն՝ այս օրը հարձակումը պետք է անսպասելի լինի, քանի որ իսրայելական անվտանգության ուժերը կարող են կրոնական ծեսեր կատարել և պատրաստ չլինեն հարձակման։
 
Հիշեցնենք՝ հուլիսի 31-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան մասին Թեհրանում, ուր նա 
ժամանել էր Իրանի նոր նախագահի երդմնակալությանը մասնակցելու համար։ 

New York Times-ը, վկայակոչելով իր աղբյուրները, գրեց, թե Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Թեհրանում Հանիեի սպանությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել