azatutyun.am: Կիրակի օրը Գազայի երկու դպրոցներին իսրայելական օդուժի հարվածից առնվազն 30 մարդ է զոհվել, հայտնել են պաղեստինցի պաշտոնյաները, մինչդեռ իսրայելական զինվորականները հայտարարել են, որ հարվածել են Գազայի դպրոցներում տեղակայված ծայրահեղական «Համաս»-ի ռազմական կենտրոնին, հաղորդում է Reuters-ը:
Երեկ ավելի վաղ էլ հաղորդվել էր Գազայի կենտրոնի հիվանդանոցներից մեկում գտնվող վրանային ճամբարին հարվածի մասին։
Գազայից հայտնել են, որ կիրակի օրն իսրայելական հարվածներից ընդհանուր առմամբ առնվազն 44 պաղեստինցի է սպանվել՝ Կահիրեում բանակցությունների հերթական փուլի անարդյունք ավարտից հետո։
Գազայի քաղաքացիական արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ երկու դպրոցներում, որտեղ տեղահանված պաղեստինցի ընտանիքներ են եղել, նաև տասնյակ մարդիկ են վիրավորվել։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել դպրոցներում տեղակայված ԱՄՆ-ի և ԵՄ ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի հրամանատարությանը, միևնույն ժամանակ քայլեր է ձեռնարկել՝ այնտեղ գտնվող խաղաղ բնակիչների համար վտանգը նվազեցնելու ուղղությամբ։
comment.count (0)