ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում
 |1lurer.am|
13:02 - 05 օգոստոսի, 2024

ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում:

Ըստ Պենտագոնի՝ Լլոյդ Օսթինը անկեղծ աջակցություն է հայտնել Իսրայելի անվտանգությանը և Իրանից, «Հեզբոլլահից», հութիներից և այլ խմբավորումներից ինքնապաշտպանվելու իրավունքին:

Հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են տարածաշրջանում ամերիկյան լրացուցիչ ուժերի տեղակայումը՝ թուլացնելու և զսպելու Մերձավոր Արևելքում հնարավոր էսկալացիան:

Լլոյդ Օսթինը նաև աջակցություն է հայտնել Գազայի հատվածում հրադադարին և ՀԱՄԱՍ-ի գերեվարած պատանդների ազատ արձակման գործարքին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել