Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները օգոստոսի 4-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ անհայտ անձը պտուտակահանի միջոցով փորձել է բացել Վաղարշապատ քաղաքի Մանուշյան փողոցում գտնվող «Հայփոստի» բաժանմունքի եվրոպատուհանը և գողություն կատարել։
Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների ու քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է գողության փորձը կատարողի ինքնությունը:
Մուսալեռ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը հայտնաբերվել, գողության փորձի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Կանխվել է Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը
15:54 - 28 դեկտեմբերի, 2024
comment.count (0)