Բաքվում քննարկել ենք Հարավային Կովկասում անվտանգության կառուցման գործընթացին միջամտելու Արևմուտքի փորձերը․ Շոյգու
 |1lurer.am|
17:27 - 06 օգոստոսի, 2024

Բաքվում քննարկել ենք Հարավային Կովկասում անվտանգության կառուցման գործընթացին միջամտելու Արևմուտքի փորձերը․ Շոյգու |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Բաքու իր աշխատանքային այցի շրջանակում հանդիպումների ժամանակ քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության կառուցման գործընթացին միջամտելու Արևմուտքի փորձերը:

«Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, առաջին հերթին՝ անվտանգությունը Հարավային Կովկասում, Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը, որի 10-րդ խմբագրված տարբերակը փոխանցվել է Երևանին։ Քննարկվել են Արևմուտքի շատ ակտիվ փորձերը՝ միջամտելու այդ գործընթացին»,- նշել է Շոյգուն։

Նա հավելել է, որ անդրադարձ է եղել տրանսպորտային նախագծերին, մասնավորապես՝ «Հյուսիս-հարավ» միջանցքին, ինչպես նաև «3+3» ձևաչափին, որն, ըստ Շոյգուի, կարևոր է Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել