Պատերազմի մեկնարկից ի վեր ԵՄ-ն Ուկրաինային 108 միլիարդ եվրոյի աջակցություն է տրամադրել. Լայեն
 |1lurer.am|
22:00 - 07 օգոստոսի, 2024

Պատերազմի մեկնարկից ի վեր ԵՄ-ն Ուկրաինային 108 միլիարդ եվրոյի աջակցություն է տրամադրել. Լայեն |1lurer.am|

1lurer.am: «Եվրամիությունն աջակցում է Ուկրաինային ռուսական ագրեսիվ պատերազմի առաջին իսկ օրվանից»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Մեր անդամ պետությունների հետ համատեղ մենք տրամադրել ենք մոտ 108 միլիարդ եվրոյի աջակցություն։ Ուկրաինան հաղթելու է գոյատևման համար մղվող այս պատերազմում»,- նշել է պաշտոնյան:

Նա հավաստիացրել է, որ Եվրամիությունը կաջակցի Ուկրաինային և նրա ժողովրդին այնքան, որքան անհրաժեշտ լինի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել