factor.am: Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի որդին ԱՄՆ-ում համալսարան է ընդունվել, Քերոբյանը ցանկանում է որդուն ուղեկցել այնտեղ և վերադառնալ Հայաստան:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Մերի Մոսինյանի, Քերոբյանի գործով նիստ էր նշանակվել, որի ընթացքում նրա պաշտպանները միջնորդեցին կամ վերացնել Քերոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, կամ թույլատրել 15 օրով բացակայել Հայաստանից, կամ փոփոխել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելը և նրա նկատմամբ ավելի խիստ խափանման միջոց` 2 մլն դրամ գրավ կիրառել:
Նիստին գործով մյուս մեղադրյալ Աշոտ Հովհաննիսյանն այսօր չէր ներկայացել, հանրային մեղադրող Գևորգ Սարգսյանը դիրքորոշում հայտնեց, որ նիստը չի կարող շարունակվել և դրա ընթացքում չի կարող քննարկման առարկա դառնալ Քերոբյանի խափանման միջոցի հարցը: Այնուամենայիվ դատարանը գործի քննությունը շարունակեց:
Ինչ վերաբերում է Քերոբյանի խափանման միջոցի հարցին, Սարգսյանը դիրքորոշում հայտնեց, որ նրա նմատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը պետք է պահպանվի, բարձր է հավանականությունը, որ Քերոբյանը կարող է մեկնել և չվերադառնալ:
Դատարանը մերժեց խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
comment.count (0)