Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի շրջաններում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։ Այս մասին հաղորդում է ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն։
«Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և թշնամու դիվերսիոն և հետախուզական ուժերի կողմից ահաբեկչական գործողությունների սպառնալիքները ճնշելու համար, Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նախագահ, Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ա.Վ. Բորտնիկովը որոշել է 2024 թվականի օգոստոսի 9-ից հակաահաբեկչական գործողություններ կազմակերպել Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի մարզերու»,- նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը զրահատեխնիկայի աջակցությամբ փորձել են գրոհել Կուրսկի մարզի պետական սահմանի մոտ գտնվող ռուսական դիրքերը:
comment.count (0)