factor.am: Միքայել Մինասյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Այս մասին Factor. am-ի հարցին ի պատասխան հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ տեղեկացնելով, որ հարուցված վարույթի շրջանակներում 13 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի, ենթադրյալ հանցագործությամբ պետությանը պատճառվել է 350 մլն դոլարի վնաս: Դատախազությունը գործից այլ տեղեկություններ կհայտնի ավելի ուշ:
Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությանը մանրամասներ է հայտնել քրեական վարույթից: Միքայել Մինասյանն անցնում է 76 դրվագով: Ըստ մեղադրանքի՝ առանձնպես խոշոր չափով խարդախություն կատարելու,կաշառք տալու, հակամրցակցային գործունեությանյան, փողերի լվացման և այլ հանցագործությունների համար Մինասյանը ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն:
comment.count (0)