tert.am: Լրատվամիջոցներում լուր է տարածվել, համաձայն որի՝ Բրազիլիայից Հայաստան ժամանած մի ուղևորի ձեռքի ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շիշ են նկատել, հետաքրքրվել են՝ ինչ է մեջը, բրազիլացին պատասխանել է՝ գինի։ Մաքսայինի աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են բրազիլացուն խմել այն, ինչից հետո վերջինիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Րոպեներ անց նա մահացել է։
Պետական եկամուտների կոմիտեից հայտնեցին, որ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած վերոհիշյալ դեպքի առնչությամբ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը, թե իբր ՊԵԿ աշխատակիցները ստիպել են խմել քաղաքացու ձեռքին եղած շշի պարունակությունը, չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ ներքին գործերի նախարարությունից դեպքի առնչությամբ հայտնեցին, որ օգոստոսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ սիրտ- թոքային անբավարարություն ախտորոշմամբ շտապօգնության խումբը օդանավակայանից բժշկական կենտրոն է տեղափոխել մի օտարերկրացու, որը հիվանդանոցում մահացել է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)