panorama.am: Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներին փոխանցվի 8-րդ դասարանի պատմության նոր դասագրքը, որը «խեղաթյուրում է 18-րդ դարի վերջի 19-րդ դարի սկզբի իրադարձությունները Հարավային Կովկասում»։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի Թելեգրամ-ալիքում հրապարակված մեկնաբանության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է, որ այս դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրի ներքո վերանայվել են 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները, իսկ Թուրքմենչայի պայմանագիրը գնահատվել է, որպես Արևելյան Հայաստանի «անեքսիա»։
«Հուսով ենք, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա նման դասագիրք հայտնվելը դպրոցներ, ինչպես նաև աչք չեն փակի մեր ընդհանուր անցյալը խեղաթյուրելու նման արատավոր փորձերի վրա»,- ասված է ուղերձում։
Նախարարության տեսանկյունից, եթե կարդան լուրջ աղբյուրներ, այդ թվում՝ հայկականը, ապա կարող են տեսնել բոլորովին այլ մոտեցումներ 1828 թվականի հաշտության պայմանագրի վերաբերյալ, որը մինչև վերջերս հանրապետական դասագրքերում գնահատվում էր որպես «վիթխարի նշանակություն ունեցող գործոն ապագայում Հայոց պետականություն վերականգնման համար»։
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այս դեպքում խոսքը գնում է «ընդհանուր պատմությունը վերաշարադրելու ևս մեկ անամոթ փորձի մասին, արևմտյան քարոզչության և քաղաքական ինժեներիայի լավագույն ավանդույթներով սպիտակը սև է ներկայացվում այն անհատ հայ գործիչների «թեթև ձեռքով», ովքեր ջանասիրաբար փորձում են գոհացնել իրենց հովանավորները»:
«Նման ձևակերպումների ներմուծումն ուղղակիորեն հակասում է պատմական հիշողության պահպանումը հարցում Հայաստանի ղեկավարության ստանձնած պարտավորություններին։ Այսպես, ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ «կողմերը, պահպանելով ընդհանուր անցյալի նկատմամբ միասնական մոտեցումները, իրենց մտադրությունն են հայտնել շարունակել պայքարը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմության կեղծման դեմ»,-հայտնում են Նախարարությունից։
comment.count (0)