Հրայր Թովմասյանը հնարավորություն ունի ապացուցելու կապված է նախկին իշխանության հետ, թե ՀՀ օրենքի հետ․ Ալեն Սիմոնյան
07:13 - 28 մայիսի, 2019

Հրայր Թովմասյանը հնարավորություն ունի ապացուցելու կապված է նախկին իշխանության հետ, թե ՀՀ օրենքի հետ․ Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը ժխտում է այն կարծիքը, թե դատական բարեփոխումների փաթեթը օրակարգ մտցվեց միայն այն ժամանակ, երբ փոխվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։

«Ես կարծում եմ, որ հիմա այն փուլն է, որ ԱԺ-ն լիակատար գործում է և կարող է զբաղվել այս հարցով։ ԱԺ-ում մենք իշխանություն ենք վերջին հինգ ամսվա ընթացքում։ Դուք ասում եք, որ Քոչարյանի հետ կապ ունի, բա Քոչարյանին մի անգամ էլ էին բաց թողել, բա ինչո՞ւ չարեցինք դատական բարեփոխումների փաթեթը։ Բազմաթիվ գործեր կան, պարզապես Քոչարյանի գործը աղմկահարույց է։

Եկեք չկապենք իրար։ Այսօր քաղաքական դաշտում գործում են երկու խմբի մարդիկ, առաջինը քաղաքական ուժ ներկայացնող մարդիկ են, երկրորդը ովքեր վճարվում են, որ քաղաքականությամբ զբաղվելու տեսիլք ստեղծեն, ովքեր զբաղված են մեր դեմ փողով հոդված գրելով»,- Սարդարապատում ասաց նա լրագրողների հետ զրույցում։

Անդրադառնալով դատավորներին վեթինգի ենթարկելուն՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ որևէ վատ բան չի տեսնում դրա մեջ, ավելի դեմ չէ նաև որպեսզի բոլոր պետական պաշտոնյաները ևս վեթթինգի ենթարկվեն, այդ թվում՝ պատգամավորները։

«Ես որևիցե խնդիր չունեմ նման գործելաոճ կիրառելու, բոլորս էլ գիտենք որ ՀՀ-ում բոլոր հարուստ մարդիկ եղել են պետական պաշտոնյաները։ Եթե առաջարկվի պատգամավորներին վեթթինգ անել, ես խնդիր չեմ տեսնում»։

Իսկ արդյոք պետք է հրաժարական տա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, Ալեն Սիմոնյանն ասաց․

«Հրայր Թովմասյանը հնարավորություն ունի ապացուցելու կապված է նախկին իշխանության հետ, թե ՀՀ օրենքի հետ»։

Իսկ թե կոնկրետ ինչպե՞ս պետք է ապացուցի, Ալեն Սիմոնյանը չմանրամասնեց։
Հարցին, թե ինչպես է վերաբերվում լրագրողների գործունեությունը սհամանափակելուն ԱԺ-ում և ինչ է քննարկվել «Իմ քայլում», ԱԺ փոխխոսնակը նշեց․

«Ես նման բանից տեղյակ չեմ, կարծում եմ, լրագրողների գործունեությունը որևէ մեկը միտք չունի սահմանափակել, գուցե մշակվի համակարգ, լրագրողների աշխատանքը կազմակերպելու համար, գուցե հատուկ սրահ լինի բրիֆինգների համար, ես չգիտեմ։

Անդրադառնալով ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին՝ Ալեն Սիմոնյանը ավելացրեց, որ տեղյակ չէ, թե ովքեր են լինելու հանձնաժողովի անդամները։ Հարցին, թե գուցե հանձնաժողովի անդամները լինեն չծառայած անձիք, ԱԺ փոխխոսնակը նշեց․

«Բանակում չծառայած մարդկանց քիչ է պետք շահարկել։ Ես անձամբ ծառայել եմ և եթե առաջարկեն լինել հանձնաժողովի անդամ, կհամաձայնեմ։ Այդ դեպքերի ժամանակ կար շատերիս հետաքրքրող հարցեր, կային մտահոգություններ և մենք պետք է ստուգենք և ճշտենք ամեն ինչ։ Օրինակ՝ նախկին վարչապետներից մեկն ասաց՝ տանկի մեջ վառելիք չկար, պետք է նման բաները անհետևանք չմնա, որ այսուհետ բոլորն իմանան, որ ամեն ինչ արվել է ՊՆ կողմից, պետության կողմից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել