Ուկրաինայի ԶՈՒ-ն Կուրսկի մարզում ավելի քան 1250 քառակուսի կիլոմետր տարածք և 92 բնակավայր է վերհսկում․ Զելենսկի |azatutyun.am|
09:09 - 20 օգոստոսի, 2024

Ուկրաինայի ԶՈՒ-ն Կուրսկի մարզում ավելի քան 1250 քառակուսի կիլոմետր տարածք և 92 բնակավայր է վերհսկում․ Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում ավելի քան 1250 քառակուսի կիլոմետր տարածք և 92 բնակավայր են վերհսկում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ընդհանուր առմամբ, այս գործողությունը դարձավ ամենամեծ ներդրումը ուկրաինացիներին, ուկրաինացի կանանց ռուսական գերությունից ազատելու գործում։ Մեկ գործողության ընթացքում մենք արդեն մեծ թվով ռուս գերիներ ունենք, սա մեր նպատակներից մեկն է և մեր գործողությունները շարունակվում են», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա նաև ընդգծել է, որ եթե Ուկրաինայի արևմտյան գործընկերները չեղարկեն ռուսական տարածքում իրենց զենքի օգտագործման սահմանափակումները, ապա Կուրսկի մարզ ներխուժելու անհրաժեշտություն չի լինի։ Իսկ այժմ, Զելենսկու խոսքով, չեն կարող «օգտագործել իրենց ունեցած ողջ զենքը և ոչնչացնել ռուս ահաբեկիչներին այնտեղ, որտեղ նրանք կան»։

Օգոստոսի 6-ից Ռուսաստանի սահմանամերձ այս մարզում մարտեր են ընթանում։ Ռուսաստանը տարածաշրջանում դաշնային մակարդակի արտակարգ դրություն է հայտարարել։ Մոսկվան երեկ հաղորդել է, որ ռուսները հետ են մղել ուկրաինացիներին Սկրիլևկայից և Շեպտուխովկայից: Վերջին օրերին ուկրաինական բանակը Ռուսաստանի Կուրսկի մարզի Գլուշկովսկի շրջանում հրթիռային հարվածներով քանդել է Սեյմ գետի երեք կամուրջներից առնվազն երկուսը, շրջանի մի մասը կտրվել է Ռուսաստանից։ Ընդ որում՝ կա տեղեկություն Սեյմ գետի երրորդ և վերջին կամրջին հարվածի մասին, սակայն անկախ աղբյուրներն այս լուրը դեռևս չեն հաստատել։ Զելենսկին նախօրեին հայտարարել է, որԿուրսկի մարզում Կիևի նպատակը «բուֆերային գոտի ստեղծելն» է։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել