Թեհրանից հայտարարում են՝ Իսրայելը երկար կարող է սպասել Իրանի պատասխան գործողություններին
 |azatutyun.am|
21:38 - 20 օգոստոսի, 2024

Թեհրանից հայտարարում են՝ Իսրայելը երկար կարող է սպասել Իրանի պատասխան գործողություններին |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի Հեղափոխության պահապանների խոսնակ Ալիմոհամմադ Նաինին այսօր հայտնել է, որ Իսրայելը երկար կարող է սպասել իրանական պատասխան գործողություններին՝ ընդգծելով, որ ժամանակը Թեհրանի օգտին է։

«Թշնամին պետք է սպասի հաշվարկված ու ճշգրիտ պատասխանի», - ասել է նա։

Հուլիսի 31-ին Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո Իրանը հայտարարել է, որ վրեժ է լուծելու։ Իսրայելը ոչ հաստատել, ոչ հերքել է, որ ինքը կանգնած է այդ սպանության հետևում:

Միացյալ Նահանգները խնդրել է Իրանի հետ կապեր ունեցող դաշնակիցներին համոզել նրան թուլացնել լարվածությունը Մերձավոր Արևելքում։ Նաինին նաև հայտնել է, որ Թեհրանն աջակցում է ցանկացած քայլի, որը կհանգեցնի Գազայի պատերազմի ավարտին, սակայն ավելացրել, որ ԱՄՆ-ի գործողություններն անկեղծ չեն համարում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել