Կարտոֆիլ, ձու, լոլիկ՝ ՀՀ-ում Բելառուսի դեսպանության շենքին |azatutyun.am|

azatutyun.am: «Հանուն Հանրապետության» կուսակցության մի խումբ անդամներ ու համակիրներ այսօր բողոքի ակցիա անցկացրին Հայաստանում Բելառուսի դեսպանատան առջև:

Նրանք “Вон из Армении” բացականչություններով ձվեր, կարտոֆիլ ու լոլիկ նետեցին դեսպանատան՝ Առինջում գտնվող շենքի պատերին:

Ակցիայի մասնակիցներին վրդովվեցրել էր այդ երկրի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի ձևակերպումը, թե «ո՞ւմ են պետք հայերը մեզնից բացի»:

Լուկաշենկոն այդ հայտարարությունն արել էր “Россия” հեռուսատաալիքին տված հարցազրույցում՝ հեթական անգամ կոշտ քննադատելով Հայաստանի իշխանություններին:

Ցուցարարներն այսօր պահանջեցին Հայաստանի իշխանություններից՝ խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով