Արմավիր քաղաքի որոշ փողոցներում օգոստոսի 22-ին կդադարեցվի ջրամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից.
««Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 09:30-ից մինչև 18:00-ն կդադարեցվի՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շիրազ, Դարմոյան և Մաշտոց փողոցների, Ազատամարտիկներ 2-րդ նրբանցքի, Ավետիսյան փողոցի և նրբանցքների, Աբովյան 4-րդ և 5-րդ նրբանցքների բաժանորդների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշված է ընկերության հայտարարությունում
comment.count (0)