Արտահանման մասով ճանապարհը բաց է, ոչ մի հերթ չկա, հերթերը վերադառնալիս են. Պապոյանը՝ Լարսի մասին
 |1lurer.am|
13:35 - 22 օգոստոսի, 2024

Արտահանման մասով ճանապարհը բաց է, ոչ մի հերթ չկա, հերթերը վերադառնալիս են. Պապոյանը՝ Լարսի մասին |1lurer.am|

1lurer.am: Արտահանման մասով ճանապարհը բաց է, ոչ մի հերթ չկա, հերթերը վերադառնալիս են, այսինքն՝ երբ մեր մեքենաները գնում են, դատարկում են իրենց բեռը, հետ են գալիս: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե եղե՞լ են դեպքեր, երբ արգելվել է հայկական կոնյակ արտադրողների ապրանքների արտահանումը Մոսկվա, ինչպես նաև անդրադառնալով Լարսում կուտակումներին:

«Զբոսաշրջային մեծ հոսքեր ունեն իրենք Ռուսաստանից դեպի Վրաստան, Հայաստան, գուցե նաև Թուրքիա՝ չեմ կարող ասել: Այդ պատճառով, բնականաբար, այդ ճանապարհին միայն բեռնատարներ չեն, բազմաթիվ մարդատար մեքենաներ կան, ավտոբուսներ կան, որի հետևանքով, այո՛, հերթեր կան: Բայց ինձ փոխանցվող տեղեկության համաձայն՝ ամեն հաջորդ օր հերթն ավելի կարճ է, ավելի քիչ է, քան նախորդ օրը»,- ասաց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել