Թուրքիայում ՀՀ քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա հայտնվել է դիաբետիկ կոմայի մեջ: ՀՀ Կառավարությունը կազմակերպել է Հայաստան օդային ճանապարհով ՀՀ քաղաքացու տեղափոխումը:
«Քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել էր, և հայտնվել էր դիաբետիկ կոմայի մեջ։ Դողուբայազեթի հիվանդանոցում թուրք բժիշկներին հաջողվել էր փոքր-ինչ կայունացնել կնոջ վիճակը։ Բժիշկները պնդել էին, որ Հայաստան տեղափոխումը պետք է իրականացվի միայն օդային ճանապարհով։ Ահա այստեղ էլ օգնության հասավ հայկական սանիտարական ուղղաթիռը, և Կառավարությունն անվճար կազմակերպեց քաղաքացու տեղափոխումը Հայաստան։
Պետք է նկատել, որ թուրքական կողմը ևս օպերատիվ արձագանքեց և որևէ խնդիր չառաջացրեց օդային միջանցք տրամադրելու հարցում»,- գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։
comment.count (0)