Իրանի արտաքին գործերի նախարարն անխուսափելի է համարում պատասխանն Իսրայելին |news.am|
13:07 - 26 օգոստոսի, 2024

Իրանի արտաքին գործերի նախարարն անխուսափելի է համարում պատասխանն Իսրայելին |news.am|

news.am: Իսրայելն անպայման Իրանից պատասխան կստանա Թեհրանում ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին իտալացի գործընկերոջ՝ Անտոնիո Տայանիի հետ հեռախոսազրույցում։

«Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը սիոնիստական վարչակարգի (Իսրայելի) ահաբեկչական ակտին անխուսափելի է, լինելու է ճշգրիտ եւ մտածված։ Ի տարբերություն սիոնիստական վարչակարգի՝ ԻԻՀ-ն չի ձգտում լարվածության թեժացման, թեեւ դրանից չի վախենում»,- մեջբերվել են Արաղչիի խոսքերը արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։ Տայանին իր հերթին բոլոր կողմերից պահանջել է զսպվածություն ցուցաբերել եւ անհանգստություն է հայտնել Մերձավոր Արեւելքում անկայունության հետ կապված։

Հուլիսի 31-ին ՀԱՄԱՍ-ը հայտնել էր Հանիեի սպանության մասին Թեհրանում նրա նստավայրին հասցված իսրայելական հարվածի հետեւանքով, ուր նա եկել էր մասնակցելու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ Հանիեն զոհվել է փոքր հեռահարության արկի պայթյունից, նրա սպանությունը կազմակերպել է Իսրայելն ԱՄՆ աջակցությամբ։ Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին նախազգուշացրել է, որ Իսրայելը դաժան պատժի կարժանանա պաղեստինցի քաղաքական գործչի սպանության համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել