Ավելացել է Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչվերթի հաճախականությունը։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից․
«Ներկայում իրականացվող՝ երկուշաբթի և ուրբաթ օրերի չվերթներին ավելացել է ևս մեկը։ Այսուհետ կանոնավոր կերպով ևս մեկ չվերթ կիրականացվի չորեքշաբթի օրերին», - ասված է հայտարարությունում։
comment.count (0)