factor.am: Օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ 20-ամյա երիտասարդը սեռական հարաբերություններ ունենալու առաջարկություն է արել անչափահասին, սակայն, մերժում ստանալով, բռնել է նրա ձեռքից, հարվածներ հասցրել և քարշ տալով տարել մոտակա ծառի մոտ, տարբեր սպառնալիքներ հնչեցնելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ:
Օգոստոսի 16-ին Լոռու մարզի 20-ամյա բնակիչը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Factor TV-ին հայտնեց, որ ընտանեկան դրությամբ պայմանավորված խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։
«Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավավար ապացույցների հիման վրա 20-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասով (ընտանեկան դրությամբ պայմանավորված խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) ներկայացվել է մեղադրանք»,- ասաց ՔԿ խոսնակը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
comment.count (0)