ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան հայտնում են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է պատիժը կրող դատապարտյալ, 65-ամյա դատապարտյալ Ա․ Կ․-ն։
Նշենք, որ խոսքը «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Կնյազյանի մասին է։
«Օգոստոսի 26-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։ Ժամը 19։35-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է Ա․Կ․-ի կենսաբանական մահը»,- ասաց ՔԿԾ հանրային կապերի բաժնի ղեկավար Նոնա Նավիկյանը։
Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի բուժօգնության սպասարկման կազմակերպման եւ եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը, «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան, հայտնեց, որ դատապարտյալ Աշոտ Կնյազյանի մոտ գրանցվել է հանկարծամահություն․ «Մնացած հանգամանքները կպարզվեն դատաբժշկական փորձաքննությունից հետո»։
comment.count (0)