azatutyun.am: Դոհայում այսօր հանդիպել են իսրայելցի, ամերիկացի, եգիպտացի և քաթարյան բանակցողները՝ Գազայում հրադադարի շուրջ «տեխնիկական/աշխատանքային մակարդակի» բանակցությունների համար, հաղորդում է Reuters-ը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
Օգոստոսի 15-ին Դոհայում տեղի ունեցան Գազայի հրադադարի շուրջ բանակցությունները, որոնց, BBC-ի հաղորդմամբ՝ հրաժարվեց մասնակցել ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդները համատեղ պահանջ էին ներկայացրել Իսրայելին և «Համաս»-ին՝ վերադառնալ Գազայի շուրջ առաջացած փակուղի բանակցություններին։
«Այլևս հնարավոր չէ ժամանակ կորցնել, կողմերից և ոչ մեկն այլևս չունի արդարացումներ հարցը հետաձգելու համար», - ասվում էր համատեղ հայտարարության մեջ:
comment.count (0)