armenpress.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում պայմանավորվել են աշխատել հավակնոտ պայմանագրի ուղղությամբ, որը կընդգրկի պաշտպանության ոլորտից մինչև առևտրին վերաբերող հարցեր, և կկազմի Եվրամիության հետ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների վերականգնման մի մաս: Այս մասին հայտնում է Reuters–ը:
Նշվում է, որ Եվրամիության մեծ երկրներ՝ Գերմանիա և Ֆրանսիա, վարչապետ Քեյր Սթարմերի այցի նպատակն է օգնել Մեծ Բրիտանիային՝ դուրս գալու եվրոպական դաշնակիցների հետ նախկին պահպանողական կառավարության դյուրագրգիռ հարաբերություններից:
Նոր պայմանագիրը կխորացնի համագործակցությունը գիտության, տեխնոլոգիաների, բիզնեսի և մշակույթի ոլորտներում՝ միաժամանակ ավելացնելով առևտուրը:
Սթարմերը շեշտել է, որ աճը իր կառավարության թիվը մեկ առաքելությունն է:
«Եվ այն, ինչ մենք հստակ հասկանում ենք, այն է, որ Գերմանիայում և ամբողջ Եվրոպայում մեր գործընկերների հետ հարաբերություններ հաստատելը կարևոր նշանակություն ունի դրան հասնելու համար», -ասել է նա:
comment.count (0)