Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը գործող փաստաթուղթ է. Զախարովա |azatutyun.am|

azatutyun.am: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը գործող փաստաթուղթ է, և դրա այլընտրանքը չկա, այսօրվա ճեպազրույցում հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե Ձեզ հայտնի է այլ բան, եթե ձեզ հայտնի է, որ Հայաստանում որևէ մեկը պաշտոնական բարձր մակարդակով հրաժարվել է այդ փաստաթղթից, կամ ասենք՝ հետ է կանչել իր ստորագրությունը, կամ պաշտոնական հայտարարություն է արել, թե այդ փաստաթուղթը այլևս չի գործում, ապա մենք այդ մասով կմեկնաբանենք։ Բայց, այս պահին նման բան չենք լսել», – ասաց նա։

Պուտինն օրեր առաջ պետական այցով Բաքու էր մեկնել։ Ապա Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում ներկայացրել էր այդ այցի տպավորությունների մասին։ Ռուսաստանի նախագահը վերահաստատել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների սահմանագծման և սահմանազատման գործընթացի խթանման, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործում Մոսկվայի աջակցության պատրաստակամությունը։

Մարա Զախարովան այսօր կրկնեց, որ բոլոր հարցերը՝ խաղաղության պայմանագրի, սահմանազատման, ապաշրջափակման վերաբերյալ, քննարկվել են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով