azatutyun.am: Գազայի հատվածում անհրաժեշտ է հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագիր, CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։
Միաժամանակ նա կրկնել է աջակցությունն Իսրայելին. - «Իսրայելն իրավունք ուներ, իրավունք ունի պաշտպանվելու։ Իսկ թե ինչպես է նա դա անում՝ կարևոր է: Չափազանց շատ անմեղ պաղեստինցիներ են սպանվել։ Եվ մենք պետք է գործարք կնքենք», - իր փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլզի հետ միասին տված առաջին հարցազրույցին ասել է նա։
Որպես լուծում նախագահի թեկնածուն նշել է՝ «երկու պետությունների» տարբերակը, երբ Իսրայելն անվտանգ կլինի, Պաղեստինը` պաղեստինցիները ևս կունենան անվտանգություն, ինքնորոշում և արժանապատվություն:
Հարցին, թե սպառազինության քաղաքականության մեջ փոփոխություն կա՞, Քամալա Հարիսը բացասական է պատասխանել՝ կրկնելով պատանդների արձակման գործարքի կարևորությունը։
comment.count (0)