«Վայթ ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ
19:23 - 30 օգոստոսի, 2024

«Վայթ ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

«Վայթ ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Վայթ ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Կոտայքի մարզ, գ․ Զովունի), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝

- արտադրական շինությունների պատերի մակերևույթները և առաստաղները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից, որոնք կարելի էր լվանալ և անհրաժեշտության դեպքում ախտահանել,
- շինությունների դռները հարթ չեն եղել՝ պատրաստված չներծծող նյութերից,
- արտադրական շինություններում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ այդ արտադրական շինություններում սննդամթերքի արտադրության գործընթացի հետ միաժամանակ:

Կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել