Կայծակի պատճառով հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից․ ՏԿԵՆ
10:11 - 31 օգոստոսի, 2024

Կայծակի պատճառով հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից․ ՏԿԵՆ

Օգոստոսի 30-ին` ժամը 21։55-ի սահմաններում Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից․

«Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։

Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի:
Տվյալ պահին անձնակազմը զբաղված է կայանի վերաթողարկման աշխատանքներով։

Սա ևս մեկ ապացույց է, որ վերջին տարիներին կատարված մեծածավալ արդիականացման աշխատանքները, այդ թվում անվտանգության համակարգերի վրա, եղել են արդյունավետ և տվել են ակնկալվող արդյունքը», - նշված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել