ՀՀ-ն բոլոր մակարդակներում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այս փուլում այդ որոշումը համարում ենք բավարար։ Բանավեճ կարող է լինել՝ բավարար է, թե անբավարար, բայց պետք է նայել, թե ով ինչ գնահատողական իրավասություն ունի։ Մենք կայացրել ենք էն որոշումը, որը կայացրել ենք, էս պահին այլ որոշում կայացնելու անհրաժեշտություն չենք տեսնում, ինչը չի նշանակում, որ այլ պահի այլ որոշում կայացնելու անհրաժեշտություն չենք տեսնի»,- ասաց նա։
Փաշինյանը չասաց, թե որ երկրներին է նկատի ունեցել, երբ ասել է, թե ՀԱՊԿ-ի առնվազն երկու անդամ պատերազմ է պլանավորել մեր դեմ։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)